Ուռուցքաբանություն
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի, այնպես էլ նրա կենսակերպի վրա՝ անկախ այն բանից, թե որ օրգանում է առաջացել ուռուցքը։ Դա կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղ, գինեկոլոգիական, ստամոքսի, աղիների և այլ օրգանների քաղցկեղ։ Շատ հիվանդներ ստանում են քիմիաթերապիա, որն ուղեկցվում է կողմնակի երևույթներով՝ ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով։ Երբեմն աղիների քաղցկեղի ժամանակ որովայնի առաջային պատին կոլոստոմայի ձևավորման կարիք է լինում, այդ թվում նաև` երիտասարդ կանանց մոտ։ Հաճախ նեֆրոստոմա է դրվում և հիվանդները որոշ ժամանակ լինում են «խողովակներով»։ Հասկանալի է, որ մարդու համար ծանր է հաղթահարել սեփական հիվանդության ֆիզիկական դրսևորումները։ Ոչ-ոք խնդիրները չի բացառում, սակայն, ցավոք, դրանք բժշկի հետ չեն քննարկվում, ձգտում են խնդիրների վրա ուշադրություն չդարձնել, մի կերպ «շրջանցել» ինտիմ կյանքի հարցերը։
Խնդիրները հաղթահարելու համար, առաջին հերթին, պետք է հասկանալ, որ կյանքը բուժման ընթացքում և դրանից հետո չի ավարտվում։ Այն շարունակվում է, պարզապես պետք է այլ կերպ դասավորել նախապատվությունները։ Իրավամբ, կինը սովոր է իրեն գեղեցիկ, գրավիչ զգալ, իսկ այդ ժամանակ նա թույլ է, նիհարած կամ` ընդհակառակը, բուժման յուրահատկությամբ պայմանավորված՝ ավելորդ քաշով։ Ինչևէ, կյանք է, սակայն` մի փոքր այլ կյանք։ Եվ ահա այստեղ գալիս է ճշմարտության պահը, երբ շատ կարևոր է զուգընկերների փոխըմբռնումը։
Ցավոք, մեր մշակույթի մեջ ընդունված չէ այդ թեմաները քննարկել ընտանիքում։ Դրանք չեն քննարկվում, կարծես խնդիրներ, ընդհանրապես, չկան, կամ`անհարմար են զգում այդ թեմայի շուրջ խոսել: Զուգընկերն, իր հերթին, չգիտի՝ ինչ կարելի է իրեն թույլ տալ, նա նույնպես վախենում է նեղացնել զուգընկերոջը, վախենում է նեղացնել։ Շատերի համար խոսելն ավելի ծանր է, քան իրավիճակի հետ հարմարվելը։
Այնինչ, պետք է ազատ խոսել այդ մասին։ Պետք չէ ամաչել հարազատ մարդուց, այլ պետք է քննարկել և միասին գտնել խնդրի լուծման ճանապարհներ։ Այստեղ գլխավորը որոշումները միասին կայացնելն է։
Շատ կարևոր է ուռուցքաբանի մոտ ընդունելության ժամանակ անկաշկանդ զրույցը։ Բժիշկը միշտ չէ, որ զրույցի ժամանակ խոսում է ամուսինների ինտիմ կյանքի հետ կապված խնդիրների մասին։ Երբեմն բժիշկը բավարարվում է նրանով, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ուրեմն ամեն ինչ լավ է: Սակայն հիվանդի կյանքի որակը չի որոշվում միայն նրանով, որ նա պառկած չէ, կամ կարող է քայլել։ Կյանքի որակը ներառում է նաև ինտիմ կյանքը։ Հարկ է, որ բժիշկներն այս թեմայով զրուցեն հիվանդների հետ, իսկ կանայք և տղամարդիկ չամաչեն ու չխուսափեն դրանից, իսկ անհրաժեշտության դեպքում` հարցեր տան։ Այնուամենայնիվ, ամենագլխավորը, զուգընկերոջ հետ շփումն է, երբ կարելի է քննարկել և գտնել ինտիմ կյանքով ապրելու տարբերակներ:
Սովորաբար, կանայք ավելի ցավոտ են տանում բուժման հետ կապված ֆիզիկական խնդիրները, քան` տղամարդիկ։ Կնոջ համար ողբերգություն է կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ կուրծքը կորցնելը։ Նույնիսկ քիմիքթերապիայի ֆոնին առաջացած մազերի կորուստը կարող է դեպրեսիա առաջացնել։ Սակայն, դրան պետք է վերաբերվել այնպես, որ դա ընդամենը հիվանդություն է։ Կինը կապաքինվի, և ամեն ինչ լավ կլինի։ Անհրաժեշտ է միայն զուգընկերոջ աջակցությունն ու փոխըմբռնումը։ Մեր կլինիկայում ձգտում ենք կատարել օրգանապահպան վիրահատություններ, որպեսզի կինն անհարմարավետություն չզգա, չտառապի արտաքին տեսքի պատճառով։ Նույնիսկ, երբ ամբողջությամբ հեռացվում է կրծքագեղձը, իրականացվում են օնկոպլաստիկ վիրահատություններ, կիրառվում են նոր մոտեցումներ` ձգտելով պահպանել կնոջ գրավչությունը:
Ամեն դեպքում, ոչ թափվող մազերը, ոչ գիրությունը, ոչ էլ քաշի կորուստը բուժման ընթացքում չեն կարող ոչնչացնել սերը, եթե այն կա, և ինտիմ կյանքի համար խոչընդոտներ չպետք է լինեն:
Սովորաբար, առավել խնդրահարույց են ընկալվում և մտահոգություններ առաջացնում գինեկոլոգիական ոլորտի քաղցկեղի բուժման գործընթացները, թեև դրա համար որևէ պատճառ չկա: Թերևս, պատճառն այն փաստն է, որ գինեկոլոգիական քաղցկեղի բուժումն իրականացվում է սեռական օրգանների վրա, ինչ անհիմն վախ է առաջացնում, և հիվանդները երկար ժամանակ խուսափում են ինտիմ հարաբերությունից: Իրականում, գրեթե որևէ սահմանափակում չկա: Միակ պատճառը ծավալուն վիրահատություն կրած կնոջն ինտիմ կյանքից զերծ մնալն է երկու-երկուսուկես ամիս, որից հետո պետք է անցնել նորմալ սեռական կյանքին: Նույնը վերաբերվում է նաև ճառագայթային բուժմանը, որից հետո սեռական կյանքի համար որևէ հակացուցում չկա: Ավելին, մենք ձգտում ենք հաշվի առնել բոլոր պահերը և օգնել կանանց:
Նման իրավիճակներում կանայք երբեմն գանգատվում են սեռական ցանկության բացակայությունից, ինչը հիմնականում կապված է ցավի առաջացման, սեփական օրգանիզմը չհասկանալու վախի հետ: Նման դեպքերում հարկ է դիմել հոգեբանին:
Հիմա ես հաճախ եմ հիվանդներին հարցնում. «Իսկ ինչպե՞ս է ընթանում Ձեր սեռական կյանքը»: Շատ նոր բաներ եմ իմանում: Կան կանայք, ովքեր սեքսով զբաղվում են ինչպես հիվանդությունից առաջ, նրանց մոտ այս հարցում ամեն ինչ նորմալ է, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր ասում են.«Ի՞նչ եք ասում: Ես նույնիսկ չեմ փորձել, չէ որ ընդամենը կես տարի է անցել բուժումից հետո»: Ինձ մնում է միայն պատասխանել. «Ինչպե՞ս թե չեք փորձել: Կե՞ս տարի: Այդպես չի կարելի, չէ որ Դուք բացարձակ առողջ մարդ եք»: Նրանք չգիտեն, իրենք չեն պատմում այդ մասին, բժշկին չեն հարցնում, ստեղծվում է փակուղային իրավիճակ: Բժշկի հետ պետք է բոլոր խնդիրների մասին խոսել: Գինեկոլոգները նույնպես երբեմն կարողանում են հաղթահարել կանանց մոտ առաջ եկած նմանատիպ խնդիրները: Այս խնդրում համընդհանուր դեղատոմս չկա, յուրաքանչյուրի մոտ անհատական է և պահանջում է անհատական մոտեցում, որտեղ կարևոր դեր ունի հավատը, վստահությունը և համակրանքը բժշկի նկատմամբ:
Երբեմն կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ, կարող են ընտանիքներ քայքայվել, ուստի միշտ չէ, որ, օրինակ պետք է տղամարդուն պատմել կանացի խնդիրների նրբությունների մասին: Տղամարդիկ տարբեր են լինում, կան այնպիսիք, որ հոգեբանորեն կարող է ճնշվել: Մեկ բան ակնհայտ է, սիրող ամուսինը չի հեռանում:
Իրավիճակներն, իրավամբ, բազմազան են, և յուրաքանչյուր կին պետք է դրսևորի բնածին իմաստություն՝ հասկանալով, թե ինչը պետք է ասել, իսկ ինչը՝ոչ: Պետք չէ ստել, ուղղակի որոշ պահեր պետք է շրջանցել: Նման պարագաներում մի բան ակնհայտ է. բժիշկը պահում է բժշկական գաղտնիքը, և ասում է միայն այն, ինչ թույլատրում է հիվանդը:
Հարկ է միշտ հիշել. ամենակարևորը ներդաշնակ լինելն է և կյանքից հաճույք ստանալը: Ավելին, երբեմն սեռական կյանքը կանխարգելում է ռեցիդիվը, քանի որ սեքսն աշխարհի ներդաշնակության կարևոր մասն է կազմում: Շատերը վերանայում են իրենց վերաբերմունքը կյանքի նկատմամբ հիվանդությունից , բուժումից հետո, փոխվում են ընկալումները: Հաճախ հիվանդներից լսում ենք. «Աստված իմ, ես պարզապես գոյատևում էի, ես միայն նոր եմ սկսել ապրել: Իսկ էլ ի՞նչ է ինձ կարելի»: Պատասխանը մեկն է. ամեն ինչ կարելի է: Եթե հիվանդը տարել է ուռուցքային հիվանդություն, սակայն բուժվել է և արդեն առողջ է, կարող է անել ամեն ինչ` ինտիմ կյաքով ապրել, սպորտով զբաղվել, ճանապարհորդել, դահուկներ քշել, ծովում լողանալ, շամպայն խմել… Այդ ամենն ամրապնդում է իմունիտետը: Հարկ է ապրել լիարժեք, նորմալ, երջանիկ կյանքով, վերադառնալ աշխատանքի, լինել գեղեցիկ, շրջապատված մարդկանցով: Վատն արդեն անցյալում է:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն